Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մարգարինն ավելի վնասակար է, քան կարագը. գիտնականներ

Մարգարինն ավելի վնասակար է, քան կարագը. գիտնականներ

Դիետոլոգները երկար ժամանակ խորհուրդ էին տալիս հրաժարվել կարագից ու սննդակարգի մեջ ներառել մարգարին՝ հաղորդում է The Daily Mail-ը: 

 

Վերջին 50 տարիների ընթացքում բուժաշխատողները մեզ շարունակ հիշեցնում էին, որ անհրաժեշտ է կրճատել կենդանական ճարպով հագեցած սննդատեսակների կիրառումը՝ նախապատվությունը տալով բուսական ճարպերով հագեցած յուղերին: Նման ճարպեր կան մարգարինում: 

 

Այժմ, սակայն, փորձարկումներ անցկացրած ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս վերանայել այդ դիրքորոշումը: Մարգարինի օգտագործումը մի քանի անգամ մեծացնում է սրտային հիվանդությունների պատճառով մահվան հավանականությունը: 

 

Մարգարինում պարունակվող օմեգա-6 նյութը օրգանիզմում վերածվում է լիովին հագեցած ճարպաթթվի: Օրգանիզմում այն այնպիսի միացություններ է առաջացնում, որոնք հանգեցնում են բորբոքումների: Իսկ քրոնիկական բորբոքումը կապված է քրոնիկական հիվանդությունների հետ: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ